News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են... Նիկոլ Վովաեւիչը տեսել է դա»։ Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության եւ դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին։

«Ադրբեջանն այս կոհորտայից դուրս է, մենք այնտեղ շատ սխալներ ենք թույլ տվել։ Սա առանձին խոսակցություն է։ Եւ այնտեղ, իհարկե, Թուրքիան շատ լրջորեն աջակցում է Ադրբեջանին։ Թուրքիայով են անցնում ճանապարհները, գազը, նավթը... Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը, ելնելով իրենց տնտեսական անհրաժեշտությունից, կարծում եմ, որ նույնպես կմիանան»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Բելառուսն արդեն այնտեղ է։ «Կարծում եմ՝ դա լավ դաս էր Ղազախստանի համար։ Եթե խոսենք 15 տարվա ժամկետի մասին, ապա վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե մենք սխալներ թույլ չտանք։ Դե, մնացածը՝ պարագծի երկայնքով՝ այս ուժի միավորմանը զուգընթաց կամ դրա միավորման գործընթացում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ