News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը բախվում է ծայրահեղական խմբավորումների բարձր սպառնալիքի երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս, ինչի մասին վկայում են անցած ամիս Տեխասի սինագոգում պատանդառությունը, ռումբ տեղադրելու սպառնալիքը մի շարք քոլեջներում եւ համալսարաններում։ Այս մասին ասվում է ԱՄՆ ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։  

Անցյալ ամիս Տեխաս նահանգի Քոլիվիլ քաղաքի Բեթ Իսրայել սինագոգում զինված տղամարդը պատանդ էր վերցրել չորս անձի, այդ թվում՝ նրա ռաբբի Չառլի Սայթրոն-Ուոքերին:

Տասը ժամ տեւած դիմակայությունն ավարտվել է փոխհրաձգությամբ, չորս պատանդներն էլ ազատ են արձակվել, իսկ կասկածյալը մահացել է։

Մի քանի ամիս առաջ ԱՄՆ հետախուզական հանրությունը նախազգուշացրել է ծայրահեղականների կողմից սպառնալիքի մասին։

Գործակալությունը նաեւ զգուշացրել է, որ «Իսլամական պետությունը» կամ նրա մասնաճյուղերը կարող են հրապարակային պատասխան կոչեր անել Սիրիայում անցած շաբաթ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի ռեյդի կապակցությամբ, որի ժամանակ սպանվել է խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ռուսաստանի բնակիչները սկսել են ավելի վատ վերաբերվել միգրանտներին
«Միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունք ունեցող մարդկանց թիվն աճել է 7.5 տոկոսով...
Ամենաշատ