News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու գործով դատական ստուգում է անցկացվում 6 անձի նկատմամբ։ Վերջիններս սոցցանցերում վիրավորական եւ սադրիչ արտահայտություններ են արել Էրդողանի հասցեին այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ նա վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով։  

Yeni Şafak թերթի հաղորդմամբ՝ 26 մարդ ազատ է արձակվել տվյալ գործի շրջանակում։

Այժմ երկրում գործում է նախագահին վիրավորելու մասին օրենք, որի համաձայն՝ անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եւ որի համար կարող է 1-4 տարի ժամկետով ազատազրկում սպառնալ։ 

Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Կիրակի օրը նախագահը նշել է, որ շարունակում է հեռավար աշխատել, քանի որ բժիշկները հաստատել են, որ նրա մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում։ Նույն օրը Էրդողանին Կիեւ այցի ժամանակ ուղեկցող պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ ինքը եւս վարակվել է կորոնավիրուսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ