News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գրեթե 12,7 հազար տարի առաջ Երկրի վրա ուժգին համաղետ է տեղի ունեցել, որի հետեւանքով ոչնչացվել են կենդանիների եւ բույսերի հազարավոր տեսակներ, եւ որը թվով վերջին Սառցե դարաշրջանի զարգացման պատճառ է հանդիսացել։ Որոշ տվյալներով՝ այդ ժամանակ խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որը ծածկել է Երկրի ողջ մակերեսի տասներորդ մասը, հաղորդում է Planet-today-ը՝ հղում անելով Journal of Geology-ին։

Ամերիկացի գիտնականների խումբը որոշել է պարզել՝ ինչն է հրդեհի պատճառ դարձել։ Ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ խոշոր համաղետն առաջացել է զանգվածային ասուպի բեկորներից։

Հեղինակները նշում են, որ աստղակերպի առաջնային տրամագիծը կարող էր հասնել մինչեւ հարյուր կիլոմետրի։

Հաղորդվում է, որ իրենց աշխատության համար գիտնականներն ընտրել են ամբողջ աշխարհում հրդեհի հետքերի նմուշներ։ Գիտնականներն ընդհանուր առմամբ հաշվարկել են մոտ 170 վայր, որտեղ պահպանվել են համաղետի հնագույն մարկերները։ Որպես հետք գիտնականները նշել են այնպիսի տարրեր, ինչպիսիք են ածխածինը, նիտրատները, ամիակը եւ այլն։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ