News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զրպարտության մասին հայց է ներկայացրել լրագրող Սեդեֆ Քաբաշի դեմ, ով անցյալ ամիս ձերբակալվել էր նրան «վիրավորելու» մեղադրանքով, հայտնում է T24-ը։

Էրդողանը 250 000 լիրայի (մոտ 18 400 դոլար) չափով վնասի փոխհատուցում է պահանջում լրագրողից։  

Քաբաշը ձերբակալվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով  ասացվածքի պատճառով, որը նա մեջբերել էր ուղիղ եթերում․ «երբ ցուլն ապրում է պալատում, նա չի դառնում թագավոր, այլ պալատն է դառնում ախոռ»։ 

Քաբաշը մեղադրական եզրակացության է սպասում գործով, սակայն, ինչպես T24-ը մեջբերում է  փաստաբանի խոսքը,  «փոխարենը նրան դատի են տվել՝ պահանջելով 250 հազար լիրա զրպարտության համար»։

Անցյալ ամիս Էրդողանը խոստացել էր, որ իրեն վիրավորելու համար լրագրողների «հանցագործությունը», որի համար երկրի ՔՕ 299-րդ հոդվածով նախատեսված է առավելագույնը չորս տարվա ազատազրկում, անպատիժ չի մնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ