News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միայն պաշտոնական տվյալներով՝ Ղազախստանը ցնցած հունվարյան իրադարձությունների հետեւանքով զոհվել է առնվազն 227 մարդ, վիրավորվել՝ ավելի քան հազարը։ Ակորդան, հայտարարելով, որ երկիրը հարձակման է ենթարկվել «արտերկրում պատրաստություն անցած ահաբեկիչների» եւ «զինված ավազակների» կողմից, հրաման տվեց «առանց նախազգուշացման կրակ բացել» եւ դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը։ Քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային կազմակերպությունները քննադատեցին իշխանություններին՝ «անհամաչափ ուժի կիրառման» համար եւ կոչ արեցին մարդկային զոհերի հանգեցրած իրադարձությունների բաց եւ անկախ հետաքննություն անցկացնել։ Մեկ ամիս անց հունվարյան արյունահեղության վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են անպատասխան մնալ, գրում է «Ռադիո Ազատիկ»-ը:

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ. Քանի՞ խաղաղ բնակիչ է գնդակահարվել հունվարյան անկարգությունների ժամանակ. ինչո՞ւ են իշխանությունները ձգձգում այդ տեղեկատվության հրապարակումը։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 7-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց, որ Ղազախստանը հարձակման է ենթարկվել «արտերկրում պատրաստություն անցած ահաբեկիչների» եւ «զինված ավազակների» կողմից։ Նույն ելույթում նա ասաց, որ ինքն «առանց նախազգուշացման կրակ բացելու» հրաման է տվել։ Նախագահը հայտարարեց, որ «ավազակների» հետ խաղաղ բանակցություններ չեն լինելու։ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ով դրանից 10 օր առաջ ստորագրեց երկրում մահապատժի վերացման մասին օրենսդրության փոփոխությունները, քննադատության ենթարկվեց ինչպես ղազախական հասարակության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների եւ արեւմտյան երկրների կողմից։

Հունվարի 10-ին ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովին Տոկաեւն ասաց. «Մենք խաղաղ ցուցարարների դեմ երբեք զինված ուժ չենք կիրառել եւ չենք կիրառելու»։ Փետրվարի 7-ին՝ «մահաբեր հրամանից» մեկ ամիս անց, պետքարտուղար Երլան Կարինը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կրկնեց. «Հունվարի 6-ին անվտանգության ուժերն Ալմաթիում կրակ չեն բացել խաղաղ բնակիչների վրա»։

Սակայն այս խոսքերը չեն համընկնում անկարգությունների օրերին զոհված բնակիչների հարազատների հայտարարությունների հետ։ Նրանցից ոմանք պնդում են, որ իրենց հարազատներին զինվորականներն են սպանել։ Ավելի վաղ «Ազատիկ»-ը գրել էր հունվարի 5-ին Թալդիկորգանի ծայրամասում գտնվող զորամասի մոտ գնդակահարված անասնաբույծ Երնազար Կիրիկբաեւի,  հունվարի 7-ին տուն վերադառնալիս կրակի տակ հայտնված ամուսիններ Կուատ Բիթկենբաեւի եւ Գուլզիպա Կուլսուլթանովայի մահվան եւ այլ քաղաքացիական անձանց մասին, ովքեր մահացան հունվարի 6-ին Ալմաթիի Հանրապետության հրապարակում, երբ զինվորական համազգեստով տղամարդիկ կրակ բացեցին ամբոխի վրա:

ԱՆՊԱՏԱՍԽ ՀԱՐՑԵՐ. Որտե՞ղ են Տոկաեւի նշած «20000 ահաբեկիչները». ո՞ր ահաբեկչական խմբին են նրանք պատկանում եւ որտե՞ղ են «արտասահմանյան վերապատրաստում» անցել։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 6-ի գիշերն Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստին առաջին անգամ արտասանեց «ահաբեկիչներ» բառը։ «Ղազախստանի վրա հարձակված ուժերը, ըստ էության, իրական ահաբեկչական ուժեր են։ Այս կապակցությամբ մենք պետք է հակաահաբեկչական օպերացիա իրականացնենք՝ նրանց հետ մղելու համար»,- ասել էր նա։ Նախագահն ասաց, որ այդ «ահաբեկչական խմբավորումները», ըստ էության, «միջազգային են», նրանք լրջորեն վերապատրաստվել են արտերկրում, եւ նրանց հարձակումը Ղազախստանի վրա պետք է որպես ագրեսիայի ակտ դիտարկել։ «Այս առումով, հիմնվելով Հավաքական անվտանգության պայմանագրի վրա, այսօր ես դիմեցի ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական այս սպառնալիքի հաղթահարման հարցում Ղազախստանին աջակցություն ցուցաբերելու համար»:

Հունվարի 7-ին նախագահը հայտարարեց, որ «միայն Ալմաթիի վրա հարձակվել է 20 հազար ահաբեկիչ»։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ «ահաբեկիչները ժամանել էին միջինասիական մեկ քաղաքից», իսկ թե որ երկրից կամ քաղաքից, դեռ հայտնի չէ։

Ձերբակալվածների մեջ «ահաբեկիչ» գտնելու փորձն անհաջողությամբ ավարտվեց: Պետական ​​ալիքները ցուցադրեցին Ղրղզստանից «ահաբեկչի» մասին սյուժեն, որում հայրենակիցները ճանաչեցին հայտնի ջազմեն Վիկրամ Ռուզախունովին, ով Ալմաթի էր ժամանել համերգով։ Երաժիշտը պատմեց, որ կալանքի տակ գտնվելու ժամանակ իրեն ստիպել են «իր դեմ ցուցմունք տալ»՝ փրկվելու համար։

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ. Ինչպե՞ս է Ալմաթիում, որտեղ արտակարգ դրություն էր հայտարարվել, ռազմավարական նշանակության օբյեկտ հանդիսացող օդանավակայանը առանց պաշտպանության մնացել։ Իսկ ինչպե՞ս, ի՞նչ չվերթով, ո՞ր ժամին են ժամանել եւ մեկնել Տոկաեւի նշած «գաստարբայտեր-հրամանատարները»։

Հունվարի 29-ին պետական ​​Khabar հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Տոկաեւը պնդել է, որ օդանավակայանը գրավել են հունվարի 5-ին, որպեսզի թույլ տան «կենտրոնասիական քաղաքից» քաղաքացիների անցումն այնտեղով: «Դրանք պատրաստված գրոհայիններ էին, որոնք, իհարկե, ժամանել են գաստարբայտերների անվան տակ, նրանց անցկացրել են սահմանային կետերով, թույլ են տվել մտնել քաղաք, ինչից հետո նրանք անցել են օպերացիայի ղեկավարմանը»,- ասել է նա: Տոկաեեւը հավելել է, որ երբ իշխանությունները վերահսկողություն սահմանելցին օդանավակայանի նկատմամբ, «զինյալները տարհանվեցին Ալմաթիի օդանավակայանով»։

«Ազատիկ» ռադիոկայանի լրագրողներն արձանագրել են, որ հունվարի 5-ի առավոտյան Ալմաթիի օդանավակայանը գտնվում էր զինվորականների հսկողության տակ։ Երկու ինքնաթիռ՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից եւ մեկը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից, վայրէջք կատարեցին Ալմաթիում, նախքան օդանավակայանը, ըստ պնդումների, կգրավվեր «զինյալների» կողմից։ Այդ մասին են վկայում առցանց ռեսուրսների տվյալները, որոնք իրական ժամանակում հետեւում են օդային երթեւեկությանը։ Բացի այդ, նույն օրը ժամը 13:30-ին Ալմաթիից մայրաքաղաք է թռել Airbus A330-243 Prestije ինքնաթիռը, որով պարբերաբար թռիչքներ էր կատարում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ Երեկոյան ժամը 20-ից հետո, երբ օդանավակայանը, իբր, գրավվեց «զինյալների» կողմից, Կենտրոնական Ասիայից դեպի Ալմաթի եւ հակառակ ուղղությամբ չվերթներ չեն եղել:

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ. Տոկաեւը հայտարարեց «հեղաշրջման փորձի մասին». կոնկրետ ովքե՞ր էին ուզում «պետական ​​հեղաշրջում» իրականացնել, ովքե՞ր են «փորձել զավթել իշխանությունը» եւ արդյո՞ք այդ փաստերն անմիջականորեն կապված են անկարգությունների հետ։

Հունվարի 10-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին նախագահ Տոկաեւը հայտարարեց «Ղազախստանում հեղաշրջման փորձի» եւ «կենտրոնից գրոհայինների գործողությունների համակարգման մասին»։ Դրանք «կրոնական արմատականներ, քրեական տարրեր, ավազակներ են, ովքեր ցուցարարներին որպես կենդանի վահան օգտագործեցին, առանձնակի դաժանությամբ ծեծեցին զինվորականներին եւ ոստիկաններին եւ կտրեցին երկու զինվորականների գլուխները»,- ասաց նախագահը գագաթնաժողովին։

Արյունալի իրադարձություններից երկու օր անց իշխանությունները տեղեկատվություն հրապարակեցին հունվարի 6-ին աշխատանքից ազատված Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի կալանավորման մասին։ Նա երկար տարիներ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «վստահելի անձն» էր։ Հաղորդվեց, որ քրեական գործը գտնվում է «Հույժ գաղտնի» վերտառության տակ։ Ղազախստանի երկու անգամ նախկին վարչապետ 56-ամյա Մասիմովը ձերբակալվեց «պետական ​​դավաճանության» կասկածանքով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել «իշխանության բռնազավթման» եւ «պաշտոնեական դիրքի չարաշահման» համար։ Մասիմովի հետ ձերբակալվեցին նրա երկու տեղակալները։ Հաղորդվեց նաեւ, որ նախկին նախագահ Նազարբաեւի եղբորորդին՝ ԱԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ Սամաթ Աբիշը, «արձակուրդ է գնացել», ապա «ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ. Ե՞րբ եւ ո՞ր դիահերձարանների վրա են հարձակվել Ալմաթիում «դիակներ գողացած ահաբեկիչները», որոնց մասին հայտարարեցին Տոկաեւը եւ Թայմերդենովը: Քանի՞ դիակ են դուրս բերել եւ ո՞ր դիահերձարանից. Հայտնի՞ է, թե ովքեր են այդ մահացածները: Ո՞վ է նրանց դիահերձարաններ բերել:

Հունվարի 10-ին ելույթ ունենալով ՀԱՊԿ պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին՝ նախագահ Տոկաեւն ասաց, որ Ալմաթիում ահաբեկիչները «գիշերը հարձակվել են դիահերձարանների վրա, տարել են իրենց զոհված հանցակիցների մարմինները»։ «Նրանք նաեւ տանում էին զինյալներին անմիջապես մարտի դաշտից։ Մահացածներին չէին թողնում, իսկ գիշերը տանում էին նրանց»,- ասաց նա։ Ալմաթի քաղաքի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Կանատ Թայմերդենովը հայտնեց, որ «այդ օրերին դիահերձարանի վրա յոթ հարձակում է տեղի ունեցել, որոնց ժամանակ անհայտ անձինք գողացել են մահացածների 41 դի»։ Ալմաթի քաղաքի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչ Սալթանաթ Ազերբեկն ավելի ուշ հաստատեց ենթադրյալ անկարգությունների մասնակիցների գերեզմանոցի հայտնաբերումը, սակայն չհստակեցրեց, թե որտեղ եւ քանի դի է հայտնաբերվել:

«Արյունոտ հունվար»-ի տարեգրությունը

Տարեսկզբին բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին երկրի արեւմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում՝ հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, տարածվեցին Մանգիստաու նահանգի մի քանի այլ բնակավայրում: Գործազրկությունից, թանկացումներից ու աղքատությունից հոգնած բնակիչները դուրս էին եկել փողոց՝ իրենց պահանջներն իշխանություններին հասցնելու համար։ Ի աջակցություն Ժանաոզենի բնակիչների ցույցեր անցկացվեցին երկրի տասնյակ քաղաքներում, մարզային ու թաղային կենտրոններում, նույնիսկ՝ հեռավոր գյուղերում։

Սկզբում թվում էր, թե բնակիչների պահանջները կատարվեցին. գազի սակագինը իջեցվեց, կառավարությունը պաշտոնանկ արվեց (այդ կաբինետի շատ անդամներ հետո միացան նորին)։ Ցուցարարները չցրվեցին՝ արդեն քաղաքական պահանջներով հանդես գալով։ Հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ Ղազախստանը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաեւը, չնայած 2019 թվականի հրաժարականին, շարունակում է ազդել պետական ​​ապարատի վրա, իսկ նրա ստեղծած ավտորիտար համակարգը ժողովրդին զրկել է ընտրության իրավունքից։ Կարծիքներ էին հնչում, որ մարդկանց մի փոքր խումբ յուրացրել է ազգային հարստությունը, երկրում բարգավաճում է կոռուպցիան, շարքային քաղաքացիները չեն կարող օգտվել Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներից ու ազատություններից։

Շատ մարզերում իշխանությունները նախընտրեցին ցուցարարների հետ «փոխգործակցել» ուժային մարմինների օգնությամբ, այլ ոչ թե բաց երկխոսության միջոցով։ Հունվարի 5-ի գիշերը մի քանի քաղաքներում բողոքի ցույցերը սկսեցին զուգորդվել անկարգություններով, որոնք ավարտվեցին կառավարական օբյեկտների վրա հարձակումներով, առեւտրային օբյեկտների թալանով, ջարդերով եւ այլոց ունեցվածքի ոչնչացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ