News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե 1990-ականներին Թուրքիայի հետ սահմանը բացվեր, Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը լավագույն դեպքում կկազմեր 1%։ Այդ մասին փետրվարի 11-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա նշել է, որ սահմանի բացման եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման համար ոչ մի տնտեսական հիմք չկա, իսկ Հայաստանի իշխանությունների այն թեզը, որ առանց թուրքերի հնարավոր չէ զարգանալ, կեղծ օրակարգ է։

«Ավելին, աշխարհում նկատվում է մեկուսացման միտում՝ սեփական տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով։ Ինչու՞ ոչինչ չի ասվում Կարս-Գյումրի երկաթուղու ապաշրջափակման մասին, որը տեսականորեն կարող է շահավետ լինել»,- ընդգծել է փորձագետը։

Նա պարզաբանել է, որ ելնելով Թուրքիայի հետ սահմանների բացման կողմնակիցների փաստարկներից՝ կարելի է ասել, որ Իրանը, որը դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, մեզ համար ավելի գրավիչ գործընկեր է։ Այդ դեպքում ինչու՞ Հայաստանի իշխանությունները չեն ձգտում Թեհրանի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնել։

«Հյուսիս-Հարավ ճանապարհը, կարծես, դուրս է եկել Հայաստանի օրակարգից։ Դրանում շատ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Իրանը եւ այլ երկրներ, որոնք հասկանում են տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացման անթույլատրելիությունը», – հավելել է Գեղամյանը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նպատակ ունեն, որպեսզի Հայաստանը չունենա սեփական զինված ուժերը, եւ այդ ֆոնի վրա Հայաստանի իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակին անցնելու, այսինքն՝ ԶՈՒ-ի կրճատման մասին։

«Թուրքիան և Ադրբեջանը նաեւ պահանջում են փակել Հայկական ԱԷԿ-ը, որպեսզի Հայաստանին նաեւ էներգետիկ կախվածության մեջ մտցնեն։ Այսինքն՝ ապաշրջափակելու փոխարեն Հայաստանի շրջափակումն ավելի կուժեղանա, և այն կվերածվի բանանի հանրապետության։ Այդ գործընթացները հնարավոր է կանխել լայն հանրության ջանքերի միջոցով», - եզրափակեց թուրքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ