News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր, փետրվարի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հետ, որը միտված է տեսալսողական մեդիայի բնագավառում մասնագիտական էթիկայի պահպանմանը, էթիկայի կանոնների ընդունման, մշտական կատարելագործմանն ու ոչ խտրական կիրառմանը:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրի կնքմամբ կողմերը ձեռք են բերել պարտավորություններ․ էթիկայի կանոնների, դրանց կիրառման կամ կանոնագրի խախտման հետ կապված փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է դիմել Դիտորդ մարմին փորձագիտական կարծիք կամ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։

Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում թե´ պետական մարմինները, թե´ լրատվամիջոցները և թե´ հասարակությունը, գտնում են, որ պետական մարմինը օժտված է լրատվամիջոցներին պատժելու գործիքակազմով, սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով բոլորովին այլ ճանապարհ է նախատեսված՝ փորձում ենք մեր հասարակության մեջ արմատավորել, որ էթիկայի կանոնների պահպանման խնդիրը բոլորիս գործն է։

Նշենք, որ այս պահին Դիտորդ մարմնում ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից ներկայացված 6 դիմում, որոնց թիվը Համաձայնագրի ստորագրումից հետո ենթադրաբար կավելանա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ