News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կրթական եւ գիտական ենթակառուցվածքի զարգացման գործակալությունը Ջավախքում դպրոցի նոր շենք է կառուցում Սպիտակի երկրաշարժի ցնցումներից փլված Ախալքալաքի  թիվ 3 վրացալեզու միակ դպրոցի համար:

Ըստ գործակալության,  1988 թվականից մինչ այսօր դպրոցն իր դասընթացները  շարունակել է կրթվելու համար ոչ բարենպաստ միջավարում`  բնակելի շենքում, որտեղ վրացիների հետ սովորում են նաեւ հայերը:

Դպրոցի նոր մասնաշենքը, որը նախատեսված է 240 աշակերտի համար, հագեցած կլինի նորագույն տեխնիկայով: Դպրոցը կներառի նաեւ լաբորատորիա, գրադարան, համակարգչի սրահ, ինչպես նաեւ մարզասրահ: Դպրոցին կից կգործի  «Լեզվի տուն» ուսուցման կենտրոնը, որտեղ Ջավախքի շրջանի էթնիկ փոքրամասնություններին պատկանող դպրոցների տնօրենները, ուսուցչուհիները, դիմորդները եւ այլ հետաքրքրվող անձինք վրացերեն կուսումնասիրեն առավել խորացված կերպով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ