News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Ձեւացնել, թե մեր շուրջը ոչինչ չի կատարվում, պետական հանցագործություն է։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» մասին հարցին։

«Հռչակագրում խոսվում է Հարավային Կովկասում ոչ մեր օգտին ընթացող լուրջ աշխարհաքաղաքական գործընթացների մասին։ Այսպիսի արտահայտություն կա՝  «дырка от бублика», եթե այսպես գնա, դա ենք դառնալու։ Այս հռչակագիրն ֆիքսում է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների ձեւավորումն Ադրբեջանի հետ»,- նշեց Քոչարյանը։

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությունները՝ Հայաստանի, սպառնալիքն անհաղթահարելի են համարում։ Եւ միշտ այդպես են մտածել: Պարզապես, մի րոպեում իշխանության գալով, փորձեց ինչ-որ չափով թաքցնել այդ մոտեցումները, բայց իրականում, եթե նայենք նրանց քաղաքական թիմի կենսագրությանը եւ ավելի վաղ արտահայտած մտքերին, լիովին տեղավորվում է այս հայեցակարգի մեջ։ Դա փաստ է»,- ասաց նախկին նախագահը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ