News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երևան, Հայաստան- Hexact ընկերությունն իր աշխատանքի 3-րդ տարին նշանավորեց նոր ռազմավարությամբ, որը բեկումնային է տեխնոլոգիաների աշխարհում։

Ստարտափն իր 40,000+ գրանցված ու ապագա բոլոր օգտատերերի համար այսօրվանից հասանելի դարձրեց ամպային տեխնոլոգիայով աշխատող վաղվա աշխարհը։ Google BigQuery-ն վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետև կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, առանց ծրագրավորման որևէ գիտելիքի:

«Big data-ն և արհեստական բանականությունը մենք դարձնում ենք համընդհանուր հասանելի, որի շնորհիվ «սովորական» մարդը կարիք չի ունենալու ծրագրավորում իմանալ՝ ամպային տեխնոլոգիաներից օգտվելու, բարդ ավտոմատացումներ ու գործողություններ կատարելու համար։ Այլ կերպ ասած, մենք ստեղծում ենք օպերացիոն համակարգ՝ հետագա տարիներին գործն ու առօրյան ավելի հեշտացնելու համար»,-  նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Միաժամանակ, Hexomatic-ը վերածվում է պրոդուկտների «առուվաճառքի»  հարթակի (marketplace), որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետև ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։

Հատուկ միջոցառմամբ (լուսանկարներ) ներկայացվեց նաև ընկերության նոր կորպորատիվ ոճն ու ռազմավարությունը։ Լոգոն մինիմալիստական վեցանկյունն (hexagon) է, որն արտացոլում է հավասարությունը, տեխնոլոգիաներն ու տվյալները։ Գաղափարն այն է, որ գլոբալ տվյալները կարող են հասանելի լինել և դրանցից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ ունենալը պարտադիր չէ։ 

Hexact-ն անցած տարին եզրափակեց 400% աճով, նոր կատարելագործված պրոդուկտով ու 160 երկրներում գտնվող 40,000+ օգտատերերով։ Ստարտափը նախատեսում է մինչև տարեվերջ թիմը հասցնել 100-ի։

Hexact-ի մասին

«Hexact»-ի էկոհամակարգը 3 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին: Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ