News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը քննարկել են անվտանգության ոլորտում իրավիճակն ու սատարել Եռակողմ շփման խմբի նիստն անհապաղ գումարելու գաղափարը:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահը թվիթերյան էջում, հաղորդում է «Ուկրինֆորմը»

«Որպես երեկ կայացած հեռախոսազրույցի շարունակություն՝ տեղեկացրել եմ Էմանուել Մակրոնին անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակի եւ նոր սադրիչ հրետակոծության մասին: Ներկայանում ենք հօգուտ խաղաղ գործընթացի ակտիվացման: Սատարում ենք Եռակողմ շփման խմբի անհետաձգելի նիստն ու լռության ռեժիմի անհապաղ սահմանումը»,-գրել է Զելենսկին:

Նշենք, որ նախքան այդ Մակրոնը հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը տեւել է 1 ժամ 45 րոպե: Ուկրաինայի արեւելքում իրավիճակի մասին Զելենսկի-Մակրոն նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 19-ի երեկոյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ