News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու որոշումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է golosameriki.com-ը։  

«Երբ Դուման հանդես եկավ նման առաջարկով, մենք ասացինք, որ դա Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից հրաժարում է եւ  ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի հավատարմությանը դիվանագիտությանը եւ բացահայտ հարձակում է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։  

Բլինքենը նաեւ նշել է, որ աշխարհի երկրները պարտավոր են չճանաչել «ուժի սպառնալիքով կամ ուժի կիրառմամբ ստեղծված նոր «պետությունը»»։

«Ռուսաստանի որոշումը Պուտինի կողմից միջազգային իրավունքի եւ նորմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի օրինակ է»,- նշել է Բլինքենը։ 

«Նախագահ Բայդենը կստորագրի գործադիր հրաման, որն արգելում է ամերիկացի անձանց կողմից նոր ներդրումները, առեւտուրը եւ ֆինանսավորումը Ուկրաինայի, այսպես կոչված, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի շրջաններում։ Մենք կշարունակենք համակարգել մեր գործողությունները Ուկրաինայի, մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ ի պատասխան Ռուսաստանի այս անհիմն եւ անընդունելի գործողության»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում իր դիրքորոշմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ