News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝  Արցախի Հանրապետությունը, բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-եւ  ԼԺՀ-ի անկախության ճանաչումը։ Այս մասին NEWS. am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Այդ մասին արդեն եղել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական հայտարարությունը։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդների ինքնորոշման, նոր պետությունների ստեղծման գործընթացն անխուսափելի է։ Հատկապես այս կամ այն ժողովրդի՝ էքզիստենցիալ սպառնալիքների գոյության պայմաններում։  Արցախի Հանրապետությունը մի երկիր է, որը պայքարում է իր անվտանգ ապագայի համար արդեն ավելի քան հարյուր տարի։ Մենք հասկանում ենք անկախության հասնելու եւ դրա ճանապարհի իրավաբանական ու աշխարհաքաղաքական ձեւակերպման կարեւորությունը. հակառակ ճանապարհ այն ժողովուրդների համար, որոնք կանգնել են անկախության ձեռքբերման ուղու վրա եւ կառուցել ժողովրդավարական պետություններ՝ շատ հարցերում առաջ անցնելով նախկին «մետրոպոլիաներից», չկա, եւ նրանք անպայման պետք է ճանաչվեն։

Այո, պատմության մեջ կան դեպքեր, երբ դե ֆակտո անկախություն են ստացել այն երկրները, որոնք չեն կարողացել պետություն կառուցել, եւ քաոսի եւ  կամայականության  խորխորատում են հայտնվել։ Բայց երբ ժողովուրդն արդյունավետ աշխատող, քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կառավարման ատրիբուտներով պետություն է կառուցել, թեկուզ  չճանաչված, նման պետությունների համար հետադարձ ճանապարհ լինել չի կարող։  Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը պատմական իրադարձություն է, որը պետք է ընկալվի նաեւ որպես Ուկրաինայի աշխարհաքաղաքական ճգնաժամը կանխելու լուրջ փորձ։

Արցախի Հանրապետությունը նույնպես ունի իր անկախ պետականության ճանաչման բոլոր հիմքերը։ Սրանք ե ՛ւ պատմական, ե ՛ւ իրավական, ե ՛ւ բարոյական, ե ՛ւ  բարոյագիտական հիմքեր են։

Ընդ որում, մենք գործնականում ապացուցեցինք, որ կառուցել ենք ժողովրդավարական պետություն, որն իր ժողովրդավարական զարգացմամբ շատ ավելի առաջ է Ադրբեջանից։ Ուստի մենք կարծում ենք, որ մենք էլ պետք է ճանաչվենք միջազգային հանրության կողմից։

Եվ մենք կրկին հայտարարում ենք, որ երբեք չենք լինի Ադրբեջան պետության մի մասը, որտեղ մեզ մահացու վտանգ է սպառնում։ Մենք երբեք չենք լինի մի երկրի մի մասը, որտեղ ցեղասպանությունը ազգային քաղաքականություն եւ ռազմավարություն է, իսկ հայատյացությունը պետականաշինության փիլիսոփայություն է։

Մենք Դոնբասի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք ենք մաղթում», - հայտարարեց  Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ