News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է հարգի ցանկացած ազգի ինքնորոշման իրավունքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքոոշում պետք է որդեգրի Հայաստանը ՌԴ-ի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի անկախությունը ճանաչելու հետ կապված:

«Ավելին ասեմ՝ Հայաստանը պետք է Արցախի անկախությունը ճանաչեր 44-օրյա պատերազմի արդեն առաջին օրերին, որովհետեւ անկախությունը չէր ճանաչվում, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարավի: Բայց բանակցային գործընթացը խաթարվեց, ադրբեջանցիները, թուրքերը, ջիհադիստ վարձկանները լայնածավալ պատերազմ սկսեցին Ադրախի դեմ եւ որեւէ տրամաբանական, ռացիոնալ բացատրություն չկար, թե ինչու Հայաստանը այդ օրերին չճանաչեց Արցախի անկախությունը»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե արդյոք ինքը կողմ է որ Հայաստանը ճանաչի այդ երկու հանրապետությունները, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ես սկզբունքն եմ ասում. բոլոր ազգերի ինքնորոշման իրվունքը պետք է հարգվի»:

Դիտարկմանը, որ կա նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետեւ մենք միշտ շեշտադրում ենք ազգերի ինքնորոշումը, սակայն կա նաեւ մյուս սկզբունքը, նա արձագանքեց. «Դուք դարձաք Նիկոլի Փաշինյանի եւ Ալիեւի ադվակատը… Տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքների արհեստական հակամարտության մասին երբ խոսում ենք, ես խորհուրդ եմ տալիս կարդալ, ծանոթանալ միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական որոշման հետ՝ կապված Կոսովոյի անկխության հետ: Նրանք հայտարարել են, որ այդ սկզբունքը գործում է կայացած պետությունների շրջանակներում: Այսինքն երկու կայացած պետություն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Բայց դա չի արգելում ազգերին միակողմանի անկախություն հռչակել, եւ հենց նույն այդ սկզբունքով Կոսովոն հռչակեց իր անկախությունը եւ ճանաչվեց զգալի թվով երկրների կողմից: Նույն սկզբունքով Ղրիմն իր անկախությունը հռչակեց, ապա միավորվեց Ռուսաստանի հետ:

Ես սկզբունքն ասացի, որ մենք կողմ ենք ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի բացարձակեցմանը: Այսինքն Հայաստանը պետք է այդ հարցը քննարկի եւ պատեհ առիթին, ճիշտ ժամանակին որոշում կայացնի: Համենայնդեպս, «Եվրանեսթի» բյուրոյի այդ հայտարարությունը Ալիեւ-Պուտին հայտարարության նախաշեմին անելը բավականաչափ ծանր վիճակի մեջ է դնում նաեւ Հայաստանին»,-հայտարրեց ընդդիմադիր պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ