News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել, ինչպես նաեւ հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը ապահովել ՌԴ Զինված ուժերի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքում խաղաղության պահպանման գործառույթների իրականացումը։

Հրամանագրերի տեքստերը հրապարակվել են երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում։

Իր հրամանագրերով Պուտինը ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել է «գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների մասնակցությամբ բանակցություններ վարել» ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ «բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի նախագծի նախապատրաստման շուրջ եւ սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել այն ստորագրելու վերաբերյալ»։

Մինչ այդ պայմանագրերի ստորագրումը՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարների դիմումների կապակցությամբ, Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ապահովել ՌԴ-ի զինված ուժերի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքում խաղաղության պահպանման գործառույթների իրականացումը:

Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը «որպես ինքնիշխան եւ անկախ պետություն» հրամանագրում հիմնավորված է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի «ժողովրդի կամարտահայտությամբ եւ «Մինսկի համաձայնություններին համապատասխան հակամարտության խաղաղ կարգավորումից Ուկրաինայի հրաժարումով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ