News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Անգամ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ այստեղ այսօր կհավաքվենք մենք այս դավաճանված պատերազմի, մեր որդիներին կորցրած մայրերս ու կսլենք, թե ինչպես պատի այն կողմ ազերիները քննարկում են եվրոպական կրթական խնդիրները: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Մարզահամերգային համալիրի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրերից մեկը:

Նա ընթերցեց որդեկորույս մայրերի նամակ-հայտարարությունը, որում ասվում է. «Մեր թշնամին, որը բայրաքթարի տակ սպանեց հազարավոր մեր պայծառ տղաներին, այսօր հայկական հողում է, եւ հայկական հողում որպես հաղթող, ով եկավ, սպանեց ու հաղթեց: Ես չեմ գտնում բառեր, որ կփոխանցեն այն, ինչ հիմա զգում եմ, երբ մեր որդիներին սպանած թուրքերը գտնվում են մի քանի մետր հեռավորության վրա: Այս դահլիճում նստած ադրբեջանցու եղբայրը կամ զարմիկը միգուցե հենց այն զինվորն է, որը սպանել է իմ որդուն, այստեղ հավաքված մայրերից շատերի որդիներին: Միայն այդ միտքը խելագարության աստիճան ցավալի է: Ես ուզում եմ հասկանալ՝ Հայաստան այցելած ադրբեջանցիներին հարց տվե՞լ ենք՝ 44-օրյա պատերազմի արհավիրքների, մեր որդիներին դաժանաբար սպանելու, խոշտանգելու մասին, հարց տվե՞լ են առ այն, որ այս պահին տասնյակ մեր որդիները գտնվում են դեռ Բաքվի բանտերում: Նրանց խոշտանգումն ու նվաստացումը շարունակվում է:

Ադրբեջանցիների կողմին նստած եվրոպացի պատգամավորներին հարց տվե՞լ եք՝ ինչո՞ւ էին իրենք լուռ 44-օրյա պատերազմի օրերին, ինչու  են լուռ հիմա, պատերազմից այսքան ժամանակ անց, եւ որեւէ քայլ չի արվում ռազմական հանցագործ Ադրբեջանին պատժելու համար:

Ես մայր եմ, ով հայրենիքին տվել է ամենաթանկը՝ իմ որդուն: Իմ ոթրդին զոհվեց, որպեսզի մյուսների որդիներն ապրեն, բայց իմ որդին չի զոհվել, որպեսզի թուրքը Երեւանի կենտրոնում  հանգիստ թեյ խմի ու Բաքու հետ գնալիս ասի՝ ես եղա իմ սպանած հայի հողում:Ես պատասխան եմ պհանջում ՀՀ իշխանություններից:

Հրավիրել եք, որ ի՞նչ անեք: Այսօր այս դահլիճում հնչելո՞ւ են հարցեր, որոնք պետք է հնչեին պատերազմի օրերին: Աչքերչը փակ Եվրոպան տալո՞ւ է պատերազմական հանցագործ Ադրբեջանի քաղաքական գնահատականը: Եթե ոչ, ապա այս միջոցառումը հերթական սրբապղծությունն է, որ տեղի է ունենաում այս անգամ արդեն Երեւանի սրտում:

Թուրքը Հայաստանում է, դուք լսո՞ւմ եք ձեզ, հասկանում եք՝ ինչ է կատարվում, ինչու կոտորեցիք մեր անմեղ բալեքին: Ես չեմ պատրաստվում մեր հայրենի տանը, իմ տանիքի տակ հյուրընկալել շուն թուրքին եւ վաղեմի իմ հավիտենական թշնամուն: Ես չեմ պատրաստվում մոռանալ իմ վրեժի մասին: Թեկուզ դարեր անցնի, միեւնույն է, պատասխան են տալու: Երբեք թուրքը չի դառնա իմ բարեկամը: Ես չունեմ բարեկամ, ով գլխատելով հյ զինվորին, նկատում ու ուղարկում էր մորը, ես չեմ կարողանում բարեկամանալ մեկի հետ, ով վերացրեց մեր ողջ մատղաշ սերունդը, ես չեմ կարող բարեւել մեկին, ով տունուտեղից զրկեց հազարավոր արցախցիների»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբնեջանցի պատգամավորներ։  Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ