News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը այլ երկրներին կոչ է անում ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախությունը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։

«Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին հետեւել իր օրինակին»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարությունում ընդգծվում է, որ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը հարկադրական եւ միակ ճիշտ որոշումն էր՝ Կիեւի ռեժիմի կողմից սպառնալիքների պայմաններում։ Այն թույլ կտա երաշխավորել տեղի բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը, պաշտպանել նրանց օրինական իրավունքներն ու շահերը։

«Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Դոնբասի բնակիչների ազատ կամարտահայտությունը՝ ՄԱԿ Կանոնադրության, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. Հռչակագրի...դրույթների հիման վրա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամաններ է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին, որոնց շրջանակում հանձնարարել է  ՌԴ պաշտպանության նախարարությանը ապահովել այդ տարածքներում խաղաղության պահպանումը։

Փետրվարի 22-ին ԴԺՀ եւ ԼԺՀ ղեկավարները վավերացրել են Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Հնդկաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայում հակամարտության սրմամբ
Մենք կրկնում ենք, որ ռազմական գործողությունների էսկալացիան չի բխում որեւէ մեկի շահերից․․․
ՀԲ-ն հավանություն է տվել Ուկրաինային ուղղված 530 միլիոն դոլարի հավելյալ օգնությանը
«Այսօր Համաշխարհային բանկի ղեկավարությունը հավանություն է տվել 530 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորմանն Ուկրաինային»,-գրել է նա Twitter-ի իր էջում․․․
Ամենաշատ