Պետդուման վավերացրել է Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ երկիրը ճանաչում է ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն այն սահմաններում, որոնց շրջանակում իրենց լիազորություններն են կատարում հանրապետությունների ղեկավարները։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր էր ստորագրել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման մասին։