Լոնդոնում ՌԴ դեսպան Անդրեյ Քելինը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դեսպանատանը։
«Դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար, եւ արդեն վերադարձել է»,- ասել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նույնպես հայտնել է, որ դեսպանը կանչվել է ԱԳՆ։ Twitter-ի իր էջում երկրի արտգործնախարար Լիզ Թրասը հայտնել է, որ ինքն իր տեղակալին հանձնարարել է կանչել Ռուսաստանի դեսպանին՝ «պարզաբանելու Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումը եւ Ուկրաինայի ինքնիշխանության քամահրումը»։