News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան տեղեկացրել է, որ մարտի 1-ից հանվելու է կարանտինը երկիր մտնող բոլոր օտարերկրացիների համար։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մարտի 1-ից ԵՄ կազմի մեջ չմտնող բոլոր երկրներից եկողների համար գործելու են նույն կանոնները, ինչ եւ եվրոպական երկրներից եկողների համար։

Իտալիա մտնելու համար բավական կլինեն պատվաստման, ապաքինման [COVID-19-ից] մասին վկայականները կամ բացասական թեստը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացրել են Իտալիայի առողջապահության նախարարությունում, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, իսկ COVID-19-ով հիվանդացությունը՝ նվազում։ Ըստ վերջին տվյալների՝ երկրում մեկ օրում գրանցվել է վարակման 60 029 նոր դեպք, 89 993 մարդ ապաքինվել է, 322-ը՝ մահացել։

Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել, որ կորոնավիրուսի դեմ ցանկացած դեղամիջոցով (այդ թվում ԵՄ-ում չսերտիֆիկացված) պատվաստված մարդիկ երկրում COVID-19-ի սովորական թեստի արդյունքով կարող են օգտվել ցանկացած ծառայությունից, այդ թվում հյուրանոցներում, մշակութային հաստատություններում եւ հանրային սննդի վայրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ