News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պատգամավորները Երեւանում «Կապույտ մզկիթ» կատարած այցն օգտագործել են Իրանի դեմ դեմարշ կատարելու համար։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի երկու պատգամավորները, անվտանգության երաշխիքներ ստանալով Հայաստանի իշխանություններից, կարողացան մասնակցել «Եվրանեսթի»՝ Երեւանում տեղի ունեցած նիստերին։ Հայկական կողմի խաղաղարար քայլը ադրբեջանցի պատգամավորները, անշնորհակալ կենդանու մասին ասացվածքին լիովին համապատասխան,  շտապել են վերածել չարիքի։

Ինչպես տեղեկացրել է տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ գործարարության  խորհրդարանական կոմիտեի նախագահ Թայիր Միրքիշիլին սոցցանցի իր աքաունթում, պատգամավորները Երեւանում այցելել են «Կապույտ մզկիթ»։

«Մենք եղանք «Կապույտ մզկիթում»։ Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»,- գրել է կոմիտեի նախագահը։

Հիշեցնենք, որ մզկիթն իրանական է։ Ադրբեջանը պարբերաբար փորձում է «յուրացնել» այն, ի թիվս այլ բաների՝ դրանով հիմնավորել Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ