News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխգործակցությունը հին ձեւաչափ է: Տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները որեւէ փաստաթղթերի ստորագրման հետ կապված չեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը

Նրա խոսքով՝ այդ փոփոխությունները կապված են 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքների հետ։

«Եւ դրանից հետո եկող ամեն ինչ, այդ թվում՝ այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը, ռուս-ադրբեջանական հռչակագիրը, մեկ իրադարձության արդյունք է: Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ստորագրված հռչակագիրը յուրատեսակ PR ակցիա է, որն ավելի շատ պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, քան Վլադիմիր Պուտինին։ Այն միայն ամրագրում է, որ Ռուսաստանին դաշնակցային հարաբերություններ են անհրաժեշտ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ։ Սա հին ֆորմատ է»,- պարզաբանեց քաղաքագետը։

Ռուսաստանը, փորձագետի կարծիքով, միայն փորձում է ազդել իր հարեւան երկրների վրա։ Նրա համար դա մերձավոր արտասահման է։ Խոսքը, մասնավորապես, նախկին ԽՍՀՄ երկրների մասին է, թեեւ՝ առանց Բալթյան երկրների, Ուկրաինայի եւ Վրաստանի։

«Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, երբեմն նույնիսկ բոլորովին տարբեր պատճառներով, որոշակի արժեք են ներկայացնում Ռուսաստանի համար։ Ըստ այդմ, նա ժամանակ առ ժամանակ հաստատում է այդ կարեւորությունը»,- ասաց Իսկանդարյանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ