News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուկրաինան հայկական սփյուռքի թվով չորրորդ ամենամեծ համայնքն է, ոչ պաշտոնական տվյալով՝ կես միլիոնից ավել հայ է բնակվում Ուկրաինայի ամբողջ տարածքում, իսկ Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունում ապրում է 25 հազարից ավել հայ, Լուգանսկում էլ՝ երկուսից երեք հազար հայ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը՝ շեշտելով, որ դեռ հայտնի չէ, թե քանի հայ է տարհանվել։

«Մեր գրասենյակը ողջ օրվա ընթացքում կապի մեջ է եղել հիմնականում Կիեւի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մակայեվկայի, Դոնեցկի, Լուգանսկի հայ համայնքների հետ։ Հիմնականում անհատների եւ կառույցների հետ քննարկվել են տեղի հայությանը վերաբերող հարցեր։ 18։30-ի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան։ Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք են լքել պատերազմական թեժ գոտին՝ տեղաշարժվելով դեպի Ուկրաինայի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններ, նաեւ Ռուսաստանի Դաշնություն՝ Դոնի Ռոստով եւ Վորոնեժ քաղաքներ»,– նշեց Ամալյա Կարապետյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալով, այդ քաղաքներում կան ինտերնետ կապի եւ ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ։

«Ուկրաինայում օդային եւ երթուղային հաղորդակցության խսիտ սահմանափակում է առկա եւ Ռուսաստանի Դաշնության մի շարք օդանավակայններ չեն գործում, ինչը եւս բարդացնում է այն քաղաքացիների գործը, որոնք ցանկանում էին վերադառնալ Հայաստան»,–  հավելեց Ամալյա Կարապետյանը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ փետրվարի 24–ին, առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

Ավելի վաղ՝ փետրվարի 21–ին, Ռուսաստանի նախագահը ճանաչել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Ամենաշատ