Հայտնի են դարձել հուլիսի 22-ին Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի զոհերի անունները:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող` մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Նորայր Ռազմիկի Հակոբյանը /ծնված 1971թ., Եղեգնաձորի զինկոմիսարիատ/ եւ ժամկետային զինծառայող Գեղամ Դավիթի Դավթյանը /ծնված 1991թ., Շահումյանի զինկոմիսարիատ/: Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 12 զինծառայողներ տեղափոխվել են Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի մոտակայքում այսօր` հուլիսի 22-ին, վթարի էր ենթարկվել զինծառայողներ տեղափոխող ՊՆ-ի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանաքով մահացել էր երկու զինծառայող, մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներ: