News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Վիզուալ ինովացիոն ստուդիա» (ՎԻՍ) ՀԿ-ն հայտարարում է կարճ վավերագրական ֆիլմերի և վիդեոպատմությունների նախագծերի մրցույթ Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի սկսնակ ստեղծագործողների համար: Հաղթող 12 մասնակիցները կստանան ֆինանսական, տեխնիկական և մասնագիտական աջակցություն՝ երեք ամսվա ընթացքում իրենց գաղափարները վերածելու տեսաարտադրանքի, ապա՝ դրանք հրապարակելու և հեռարձակելու Հայաստանի առաջատար լրատվամիջոցներով: Կստեղծվի հարթակ, որտեղ կհավաքվեն ծրագրի արդյունքում արտադրված բոլոր աշխատանքները:

Թեմա

Ի՞նչ նոր իրավիճակներ, խնդիրներ, դժվարություններ են արձանագրում երիտասարդները 44-օրյա պատերազմից հետո, ո՞վքեր են այն մարդիկ, ում պատմությունները տպավորել, բայց դեռևս չեն բարձրաձայնվել, ի՞նչ լուծումներ են նրանք տալիս խնդիրներին, ի՞նչ նախաձեռնություններ են ունենում, ինչպե՞ս են իրար օգնում հասարակ մարդիկ բարդ իրավիճակներում, որո՞նք են այս կամ այն մարզի, քաղաքի կամ գյուղի առանձնահատուկ մարտահրավերները:

Կազմակերպիչներն ակնկալում են լսել և տեսնել պատերազմից մոտ մեկուկես տարի անց դեռևս լուսանցքում մնացած մարդկային պատմություններ երիտասարդների հայացքով կամ արդեն հայտնի պատմություններ նոր մոտեցումներով:

Ձևաչափ

Հաղթող 12 նախագծերը հետազոտության, գաղափարի զարգացման, նկարահանման, մոնտաժի փուլերի արդյունքում կվերածվեն 5-10 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմերի կամ վիդեոպատմությունների: Կազմակերպիչները խրախուսում են յուրահատուկ, համարձակ և էքսպերիմենտալ մոտեցումների կիրառումը:

Ովքեր կարող են դիմել

Մրցույթին հայտ կարող են ներկայացնել 16-30 տարեկան սկսնակ ստեղծագործողներ Հայաստանի մարզերից, Երևանից և Արցախից, որոնք ունեն գաղափարներ և դրանք ինքնուրույն իրականացնելու՝ տեսանկարահանելու և մոնտաժելու հմտություններ և որոշակի փորձ:

Ինչ են ստանում հաղթողները

Հաղթող 12 գաղափարների հեղինակներն իրենց պատմությունների արտադրության երեք ամիսներին թեմայի զարգացման, նկարահանման և մոնտաժի փուլերում կստանան մասնագիտական խորհրդատվություն (մենթորշիփ), անհրաժեշտության դեպքում կկարողանան օգտվել կազմակերպության տեսանկարահանող տեխնիկայից, մոնտաժային նոթբուքերից և Adobe Premiere Pro ծրագրից, 200 հազար դրամի չափով հոնորար (հարկերը ներառյալ): Կազմակերպությունը կաջակցի Երևանից մարզեր և հետադարձ ուղղությամբ տեխնիկայի փոխանցման հարցում:

Հայտադիմում և ժամկետներ

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 7-ը ներառյալ լրացնել հետևյալ հայտը (https://bit.ly/3oLiDd9): Մրցույթի արդյունքները կամփոփվեն հայտերի վերջնաժամկետից հետո առավելագույնը 2 շաբաթվա ընթացքում:

Հետադարձ կապ

Կազմակերպչական, տեխնիկական հարցերով դիմել ծրագրի ղեկավար Սասուն Խաչատրյանին. հեռախոս՝ 093 300 358, էլ. հասցե՝ [email protected]:

Բովանդակային հարցերով դիմել ծրագրի խորհրդատու Սոնա Քոչարյանին. hեռախոս՝ 077 176 729, էլ. հասցե՝ [email protected]:

Կազմակերպության մասին

«Վիզուալ ինովացիոն ստուդիայի» նպատակն է Հայաստանում զարգացնել վիդեո ձևաչափով պատմությունների և կարճ վավերագրական ֆիլմերի արտադրությունը, կրթական տարբեր ծրագրերի միջոցով բարելավել երիտասարդների մասնագիտական հմտություններն ու խրախուսել նրանց ներգրավվածությունը այդ ոլորտում:

Մրցույթն անցկացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին»  կինոարտադրության հարթակին
WEMW «Focus 2023»-ի շրջանակում հունվարի 24-ին տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որտեղ մասնակից երկրները ներկայացրել են իրենց կառույցները...
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային...
Լավագույն անիմացիոն ֆիլմ. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է մրցանակի
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած...
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել Կաննի համաշխարհային կինոփառատոնում. ԿԳՄՍՆ
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք...
Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի իրերը բարեգործական նպատակով աճուրդի կհանվեն
Իրերի շարքում առաջատարը մեքենան է: Այս մեքենան, որը գնահատվում է 1,62-2,16 միլիոն դոլար, ֆիլմի համար ստեղծված ութ կրկնօրինակներից մեկն է...
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հերթական հաջողությունն է արձանագրել
Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ