News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են վերադարձնել խորհրդարանական ժողովրդավարությունը եւ հրաժարվել նախագահական համակարգից, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանել էր երեք տարի առաջ, հաղորդում Է AP-ն։

Անկարայում կայացած արարողության ժամանակ կուսակցությունների առաջնորդներն իրենց ստորագրությունն են դրել 48-էջանոց հռչակագրի տակ, որը հաստատում է «ուժեղացված խորհրդարանական համակարգ» կիրառելու  նրանց վճռականությունը՝ ընտրություններում հաղթանակի դեպքում, որոնք պլանավորված են 2023 թ․-ի հունիսին։

Էրդողանը, որն իշխանության ղեկին է 2003 թ․-ից՝ սկզբում որպես վարչապետ, իսկ 2014-ից՝ որպես նախագահ, 2018 թ․-ին նախագահական համակարգ է մտցրել, որը վերացրել է վարչապետի պաշտոնը եւ  լիազորությունների մեծ մասը կենտրոնացրել նախագահի ձեռքում։ Մինչ այդ նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային էր։

Ընդդիմությունը Թուրքիայի դժբախտությունների, այդ թվում ՝ տնտեսական անկման և իրավունքների ու ազատությունների քայքայման  համար մեղքը բարդում է Էրդողանի համակարգի վրա, որը, նրանց խոսքով, հավասարազոր է  «միանձնյա կառավարմանը»։

Վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջարկած նոր համակարգը կվերականգնի վարչապետի պաշտոնը եւ զգալիորեն կվերականգնի նախագահի խորհրդանշական լիազորությունները, հայտարարել են կուսակցությունների ներկայացուցիչները արարողության ժամանակ։

Այն նախատեսում է իշխանությունների ավելի մեծ բաժանում, ներառյալ խորհրդարանի օրենսդրական եւ վերահսկողական դերի ուժեղացում, ինչպես նաեւ անկախ դատական համակարգ: Այն խոստանում է  նաեւ իրավունքների եւ ազատությունների թափանցիկությունն ու ընդլայնումը, ներառյալ կանանց իրավունքները։

Հռչակագիրը ստորագրել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, ազգայնական «Լավ կուսակցության» ղեկավար Մերալ Աքսեները, պահպանողական Երջանկության կուսակցությունից Թեմել Քարամոլլաօղլուն, Դեմոկրատական կուսակցությունից Գյուլթեքին Ույսալը, ժողովրդավարության եւ առաջընթացի կուսակցությունից Ալի Բաբաջանը, «Ապագա»  կուսակցությունից Ահմեդ Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երրորդ առաջադրումը նախագահի թեկնածուի պաշտոնում օրինական է համարվել
Թուրքիայի իշխանություններն օրինական են համարել որպես նախագահի թեկնածու Էրդողանի երրորդ առաջադրումը...
Ֆրանսիայում քաղաքական ապաստան գտած թուրք գործարարը կառաջադրվի նախագահի պաշտոնում
«Թայիփ Էրդողանի [կառավարման] ժամանակաշրջանն ավարտվում է...
Թուրքերի 60 տոկոսը կարծում է, որ երկիրը վատ է կառավարվում․ իշխող կուսակցության աջակցությունը նվազում է
Հարցմանը մասնակցածների միայն 22 տոկոսն է կարծում, որ Թուրքիան լավ է կառավարվում, գրում է թուրքական Bianet գործակալությունը․․
Ահմեդ Դավութօղլուն կառաջադրվի Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու…
Թուրքական դատարանը բանտում է թողել բարերար Օսման Քավալային
Ընդդիմությունը եւ իրավապաշտպանները հայտարարել են, որ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի․․․
Թուրքական դատարանը լրագրող Սեդեֆ Քաբաշին դատապարտել է ավելի քան 2 տարվա ազատազրկման՝ Էրդողանին «վիրավորելու» համար
Քաբաշը կալանավորվել էր հունվարի վերջին այն բանից հետո, երբ մեջբերել էր մի ասացվածք․ «Երբ եզը գնում է պալատ, նա թագավոր չի դառնում, բայց պալատը դառնում է գոմ»․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ