News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դատավոր Աննա Դանիբեկյանը այսօր «Սիլվայի գործով» նիստի երկրորդ ընդմիջումն է հայտարարել։

Առաջին ընդմիջումից հետո նիստին մասնակցելու է եկել Արմեն Գեւորգյանը, եւ դատարանը սկսել է քննարկել մինչ այդ նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունները։

Լուսինե Սահակյանը մինչ այդ ներկայացրել էր մի քանի միջնորդություններ։ Նա տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը մարտի 1-4-ին մասնակցելու է ԱԺ լիագումար նիստերին եւ  խնդրում է նրա բացակայությունը հարգելի համարել։ Մարտի 14-15-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ արտահերթ նիստը Ուկրաինայի հարցով։ Այս առնչությամբ փաստաբանը խնդրել է նիստը նշանակելիս հաշվի առնել սա։ ԵԽԽՎ նիստը հիբրիդային է լինելու։ Մարտի 17-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստ, 18-ին՝ աշխատանքային հանդիպումներ։ Պաշտպանությունը միացել է միջնորդությանը։

Դատավորի գործողություններից ակնհայտորեն դժգոհ դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասել է, որ դատավորը վերադարձել է խորհրդակցական սենյակից՝ շեղող հարցերի քննարկման համար, իսկ ընդմիջումն ընդհանրապես «հարմարեցրել» են Արմեն Գեւորգյանի աշխատանքային գրաֆիկին։

Դատավորը որոշել է, որ փաստաթղթերը լրիվ չեն ներկայացվել, եւ դրա համար վճիռ կայացնել չի կարող, հետո առաջարկել է Գեւորգյանին օրվա ընթացքում լրացնել բացը։ Արմեն Գեւորգյանը խոստացել է ճշտել ԱԺ ղեկավարությունից եւ տեղեկացնել։ Խոսքն այն մասին է, որ դեռ լուծված չէ նիստին պատվիրակության մասնակցության ձեւաչափի եւ հենց Գեւորգյանի մասնակցության ձեւաչափի հարցը՝ հաշվի առնելով տխուր փորձը, երբ դատարանը ԱԺ նախագահի ստորագրած գործուղման առկայության պայմաններում հրաժարվել էր Գեւորգյանին թողնել դուրս գալ երկրից։ Այնուամենայնիվ, Գեւորգյանը խոստացել է մինչեւ օրվա վերջ փորձել լուծել հարցը։

Դատավորը հերթական ընդմիջումն է հայտարարել մինչեւ ժամը 17.00-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ