News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը
ՆԱՏՕ-ի օդուժը նորից ռմբակոծել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ավիահարվածների են ենթարկվել քաղաքի արեւելքում եւ հարավ-արեւելքում գտնվող կառավարական շենքերը, ինչպես նաեւ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրը: Ինչպես հաղորդել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, ռմբակոծման արդյունքում վնասվել է Քադաֆիի բանակի ռազմահրամանատարական կենտրոնը: Նույն օրն ապստամբները հայտնել էին, թե վիրավորել են Քադաֆիի ռեժիմի անվտանգության ուժերի բարձաստիճան մի աշխատակցի:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ