News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծի մեջ ոչ ադեկվատության լուրջ տարրեր են նկատվում։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ առավոտյան դատավորը երկու անգամ հետաձգեց նիստը։ Նախ պահանջեց Գեւորգյանի մասնակցությունը նիստին, թեեւ նա խորհրդարանում էր, ապա ԱԺ նախագահի հրամանը՝ Ստրասբուրգ Գեւորգյանի գործուղման մասին՝ նրա մեկնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ժամը հինգին Գեւորգյանը ներկայացրեց պահանջվող հրամանը, որից հետո դատավորը հայտարարեց, որ քանի որ Գեւորգյանը ազատության մեջ է չհեռանալու մասին ստորագրությամբ, որտեղ հիմնական բառը չհեռանալն է, ապա Ստրասբուրգ մեկնելու մասին խոսք լինել չի կարող։

«Կփորձեմ կատարվածին հումորով վերաբերվել։ Եթե դատավորը չի մտածում դատարանի հեղինակության մասին, դրա հետ մեկտեղ փորձում է վարկաբեկել մեկ այլ մարմնի՝ ԱԺ-ին... Դատավորներն իրենք պետք է մտածեն, թե ովքեր են աշխատում համակարգում։ Ես պատգամավոր եմ, ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ունեմ սահմանադրական լիազորություններ եւ պարտականություններ, եւ այսուհետ դրանք կկատարեմ ամբողջ ծավալով՝ կմասնակցեմ ԱԺ եւ ԵԽԽՎ նիստերին, թեկուզ հեռավար։ ԱԺ կանոնակարգը սահմանադրական օրենք է, ունի գերագույն ուժ, եւ դրա 4-րդ կետը պահանջում է իմ մասնակցությունը նիստին»,- հիշեցրեց Գեւորգյանը՝ հավելելով, որ կոնկրետ այսօր ստիպված է եղել դուրս գալ նիստից՝ դատարան գալու համար։

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ նախագահող դատավորի գործողություններին գնահատական տալը դժվարացել է։ «Օրենքի սահմաններում ասելու բան չկա։ Ակնհայտ անօրինական եւ անտրամաբանական որոշումներ»,- հայտարարեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ դատավորի նմանատիպ գործողություններն արդեն իսկ վնաս են հասցրել պետությանը։

Արմեն Գեւորգյանը հիշեցրեց նաեւ, որ գրեթե նույն բանը տեղի ունեցավ նախորդ միջնորդության հետ կապված՝ դեկտեմբերի 21-ին սկսեցին քննարկել հունվարի նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելու միջնորդությունը։ Դատավորը էլի պահանջեց Ազգային ժողովի նախագահի հրամանը եւ վերջում հայտարարեց, որ «բավարար» հիմքեր չկան։ «Ինչու ընդհանրապես վերադարձավ խորհրդակցական սենյակից՝ անհասկանալի է։ Մտքեր, իհարկե, կան, բայց սա այլ միջնորդության առիթ է»,- նշեց Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ դատավորը անցյալ նիստում իսկապես հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ գործը կասեցնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ