News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, մարտի 2-ի նիստում բոյկոտեց ՀՀ նոր նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը՝ այդպիսով արտահայտելով իրենց վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա միակ թեկնածուն է, քանի որ ընդդիմությունը թափուր պաշտոնի թեկնածու չի առաջադրել։  

Իր ելույթում Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իշխող մեծամասնությանն իր նկատմամբ վստահության համար։ «Վստահ եմ, որ այս Ազգային ժողովը կկատարի իր պատմական առաքելությունը»,- ասաց թեկնածուն։ Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաեւ երկիրը դնի զարգացման նոր ուղու վրա։ «Մեզ պետք են իմաստություն, կայունություն, միասնություն եւ վստահություն»,- ասաց նախարարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ