News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդեն 17 տարի, Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է երկրին ու հասարակությանն օգտակար լինելու տրամաբանությամբ: Ընկերություն համար արժեհամակարգ է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ): Կարևոր են համարվում հատկապես երկարաժամկետ արդյունք տվող ծրագրերը: Դրանցից մեկն էլ Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող՝ բնակարանաշինության ծրագիրն է: Ավելի քան տասը տարի,  «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ գործընկերությամբ, հաջողվել է շահառու ընտանիքների թիվը հասցնել մոտ չորս հարյուրի: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Արագածոտնի մարզում: Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում, միայն այս մարզում աջակցություն է ստացել 69 ընտանիք: Զարինջա գյուղում բնակվող Մովսիսյանների ընտանիքը շահառուներից մեկն է, որի նորակառույց տանն էլ հյուրընկալվել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները:

«Սովորաբար, ծրագրերի արդյունքը գնահատվում է թվերով և չոր փաստերով: Դա հաշվետվության տեսանելի կողմն է: Կա նաև անչափելի արդյունք. երջանկությունը, որն զգում են տարիների դժվարությունների միջով անցած մարդիկ: Մեզ համար հավասարաչափ կարևոր են երկուսն էլ: Գուցե նաև դա է պատճառը, որ համավարակի ու պատերազմական իրադարձությունների պայմաններում, անգամ, կարողացանք շարունակել ծրագիրը: Երբ կա նպատակ՝ գտնվում են նաև դրան հասնելու ճանապարհները: Այս ծրագիրը երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու ճանապարհներից մեկն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքների՝ տան կարիքը տարբեր մարզերում շատ տարբեր է լինում: Փորձում ենք հնարավորինս աջակցել բոլոր այն ընտանիքներին, որոնք պատրաստակամ են, անկախ նրանից՝ վագոն-տնակում են ապրում, թե կիսակառույցում: Արդյունքում՝ բոլորն էլ ունենում են պարզ ու հարմարավետ կացարան՝ առնվազն կենցաղային հոգսից ազատված կյանք ապրելու համար»,- ասել է  «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վահրամի ընտանիքը կիսակառույց է ձեռք բերել դեռ տասը տարի առաջ. հայրական՝ ծանրաբեռնված ընտանիքից առանձնանալու նպատակով: Տան շինարարությունն ավարտելու հույսերը, սակայն,  տարեցտարի նվազել են, հոգսերը՝ շատացել: Երեք տարի առաջ, Վահրամն իր կնոջ ու երկու զավակների հետ տեղափոխվել է բետոնե հատակով ու պատերով, կաթացող տանիքով կիսակառույց և միայն գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ է կարողացել ավարտին հասցնել ձգձգվող շինարարությունը: Արդեն չորս ամիս է, ինչ ընտանիքն ապրում է ջեռուցվող ու հարմարավետ տանը; 

«Մենք աշխատող մարդիկ ենք, ինչպես ասում են՝ քարից հաց քամող, սակայն, ինչքան էլ փորձում էինք տնտեսել ու ծախսել տան շինարարության վրա, ոչ մի կերպ չէր ստացվում: Ձեր օգնությունը եթե չլիներ՝ չգիտեմ, թե քանի տարի երեխաներս բետոնի վրա պիտի մնային, առանց տարրական պայմանների, խոնավ ու ցուրտ պատերի մեջ: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր էր: Շնորհակա՛լ ենք», -ասել է ընտանիքի հայրը՝ Վահրամը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը հաստատակամ է: Կողմերը կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
«RED». «բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար
Նորարարական կոնվերգենտ լուծումների հարթակ՝ բաց ֆիքսված կապի բոլոր օպերատորների համար...
«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում (ֆոտո)
Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար...
Ամենաշատ