News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նախագահի ընտրությանը ընդդիմության մասնակցելը կօրինականացներ պետության ղեկավարի՝ գործադիր իշխանության կցորդ դառնալու գործընթացը, ինչպես այսօր տեղի է ունենում խորհրդարանի դեպքում։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի նախագահը պետք է լինի անկուսակցական, մինչդեռ ներկայիս թեկնածուն ընդհուպ մինչեւ կուսակցության անդամ առաջադրվելը եղել է եւ մնում է իշխանության ներկայացուցիչ։ 

Օհանյանի խոսքով՝ չմասնակցության հարցը մանրամասն քննարկվել է, եւ այս առումով ոչինչ չի փոխվել։ «Նախագահը պետք է հավասարակշռող, կոնսոլիդացնող դեր կատարի, իսկ քաղաքական թիմի կողմից նշանակված անձը չի կարող անաչառ լինել»,- ասաց Օհանյանը։ 

Գնահատելով չորրորդ նախագահի գործունեությունը, նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը չի կատարել իր պարտականությունները. «Սահմանադրության համաձայն՝ նա եղել է պետության ղեկավարը եւ պետք է ղեկավարեր արարողակարգային ընթացակարգերը։ Այս նորմը միշտ չէ, որ պահպանվել է․ 2020 թ․ մայիսի 28-ին նա սպասում էր վարչապետին, որ ծաղիկներ խոնարհի, այլ ոչ հակառակը։ Վարչապետն էր պարգեւատրում տավուշյան իրադարձություններից հետո, այլ ոչ թե նա»,- եզրափակեց Օհանյանը։ 

Նշենք, որ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, բոյկոտել էր ՀՀ նոր նախագահի ընտրության հարցով քննարկումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ