News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ-ի կողմից նախագահի ընտրությունից 10 օր անց պետք է տեղի ունենա նրա երդմնակալությունը։ Դրա համար Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստին փակ գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից եւ նոր նախագահի ընտրությունից հետո հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Արտահերթ նիստի եւ նորընտիր նախագահի երդմնակալության օրվա վերջնական որոշումը կկայացնի ԱԺ խորհուրդը՝ քննարկելով ԱԺ նախագահի համապատասխան առաջարկը։

Խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցավ այսօր Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատրյանը։ Նա շնորհակալություն հայտնեց իշխող կուսակցությանն իրեն ցուցաբերած վստահության համար։ «Զգացված եմ: Շնորհակալ եմ ինձ ցուցաբերած վստահության համար։ Ես շնորհակալ եմ բոլորիդ։ Հավանաբար, ես դեռ ի վիճակի չեմ լիովին գիտակցել այս պահի կարեւորությունն ու ինձ վստահված ամբողջ պատասխանատվությունը։ Բայց ես զգում եմ իմ պատասխանատվությունը»,- ասաց Խաչատրյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ