News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պլանավորում էր միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել  Ռուսաստանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեղեկություններ է ստացել Ուկրաինայի տարածքում 4 ռազմական բրիգադ (2 ցամաքային, 1 ծովային, 1 օդային) տեղակայելու ՆԱՏՕ-ի պլանների մասին։ Ընդ որում՝ ավիացիոն բրիգադը՝ միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորությամբ։ «ՆԱՏՕ-ն ցանկանում էրզորքերի այս տեղակայումը համաձայնեցնել 2022 թվականի ամռանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այնուհետեւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ նրանք հակամարտություն կհրահրեին եւ միջուկային զենքի կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսեին Ռուսաստանի դեմ։ Այսինքն, ՆԱՏՕ-ն պլանավորում էր Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել  Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառմամբ։ Դրանում առանցքային դերը տրվում էր Ուկրաինայում ամերիկյան կողմից վերահսկվող ներկայիս իշխող վերնախավին եւ ազգայնականներին»։

«Երրորդ համաշխարհային պատերազմը եւ միջուկային զենքի կիրառմամբ Ռուսաստանի վրա հարձակումը կանխելու համար Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացրեց դադարեցնել այս իրավիճակը եւ կարգուկանոն հաստատել Ուկրաինայում։ Արեւմուտքը սոցցանցերի եւ այլնի միջոցով տեղեկատվական ճնշում է գործադրում, որ Ռուսաստանը հարձակվել է։ Նրանց համար ցավալի է, որ իրենց ծրագրերը հօդս ցնդեցին, եւ հիմա

Ռուսաստանին միջուկային զենքով կործանել հնարավոր չէ, որը գտնվում է Ուկրաինայում եւ Ուկրաինայի հաշվին… Պուտինն առաջ անցավ Ուկրաինայից եւ ՆԱՏՕ-ից եւ իրականում հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր փրկեց։ Պատերազմի մեկնարկից մեկ օր առաջ Դոնբասում ռուսալեզու բնակչությանը բնաջնջելու ճակատագրական որոշումներ կայացվեցին։ Ուկրաինական բանակը՝ Ազգային գումարտակների ղեկավարությամբ, պատրաստվում էր ռազմական օպերացիա սկսել Դոնբասում փետրվարի 25-ին, 22-ին: Վլադիմիր Պուտինը բառացիորեն մեկ օրով առաջ անցավ Կիեւի եւ Արեւմուտքի պլաններից, ինչը թույլ տվեց ռազմավարական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել»։

«Ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ Էդուարդ Բասուրինը զեկուցեց Ուկրաինայի զինված ուժերի՝ Դոնբասի վրա հարձակման քարտեզի մասին: Այնտեղ հստակ ներկայացված էր, թե երբ պետք է հասցվեն հեռահար հրետանային հարվածները, երբ ՀԿՌՀ-ի եւ երբ ավիացիայի կողմից, ապա օպերատիվ մարտավարական խմբի հարվածները, համապատասխանաբար՝ «Հյուսիս», «Հարավ» եւ «Արեւելք»:

Երկու օրվա ընթացքում նախատեսվում էր «լիարժեք մաքրում» սկսել։ Ընդ որում, Դոնեցկը, Լուգանսկը եւ մի քանի այլ քաղաքներ այս փուլում չէին նախատեսում գրավել, այլ՝ պարզապես շրջապատել եւ արգելափակել, այսինքն՝ բնակավայրերի ամբողջական շրջափակում էր նախատեսվում՝ մինչ «ամբողջական մաքրումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
Ամենաշատ