News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար:

Վավերացնելով «Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի առաջադրել Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

Համաձայն կոնվենցիայով հաստատված ընթացակարգերի`  ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին պետք է ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի Հայաստանը ներկայացնող հանձնաժողովի անդամը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ունենան բարձրագույն կրթություն` ցանկալի է իրավաբանի, բժշկի կամ հոգեբանի մասնագիտությամբ: Նախընտրելի են բանտային համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ: Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն [email protected] էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձեւանմուշը: Փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետն է 2011 թվականի օգոստոսի 19-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի կողմից կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել 077 11 22 22` պատվիրակության քարտուղար Էսթեր Մկրտումյանին:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 5-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ