News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

McDonald’s-ը ժամանակավորապես փակում է իր բոլոր 850 ռեստորանները Ռուսաստանում՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի, տեղեկացրել է AP-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի աշխատավարձ վճարել Ռուսաստանում իր 62 000 աշխատակիցներին, «որոնք սիրտ ու հոգի են ներդրել McDonald’s-ի մեր բրենդում»։ Բայց աշխատակիցներին ուղղված բաց նամակում McDonald’s-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկին ասել է, որ ռեստորանների փակումը ներկա պահին ճիշտ որոշում է։

«Մեր արժեքները նշանակում են, որ մենք չենք կարող անտեսել Ուկրաինայում տեղի ունեցող անիմաստ մարդկային տառապանքները»,- ասել է Կեմպչինսկին՝ ավելացնելով, որ չի կարող նշել աշխատանքը վերսկսելու ժամկետը։

McDonald’s-ը նաեւ ժամանակավորապես փակել է 100 ռեստորան Ուկրաինայում եւ շարունակում է վճարել աշխատակիցներին։

McDonald’s-ը կարող է մեծ ֆինանսական վնաս կրել փակվելու պատճառով։ Կարգավորող մարմինների վերջերս արած հայտարարությունում Չիկագոյի ընկերությունը հայտարարել էր, որ իր ռեստորանները Ռուսաստանում եւ Ուկրաինայում տարեկան 9 տոկոս կամ մոտ 2 մլրդ դոլարի եկամուտ են բերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ցանցը, որի գործունեությունը ԱԴԾ-ն վերահսկում էր Մոսկվայից, ներառում էր Պետանվտանգության պետական ​​վարչության երկու գնդապետներ...
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Ղրիմի կամրջով երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում...
ISW. Միջուկային սպառնալիքը ռուսական ռեֆլեքսային վերահսկողության գործողությունների մաս է կազմում
Ռեֆլեկտիվ կառավարումը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի գործիքակազմի հիմնական տարրն է, կարծում է...
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվների 90 տոկոսը Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվներն Ուկրաինայի համար...
Ֆինլանդիան բարձրացնում է մարտունակությունը ՌԴ հնարավոր ներխուժման պատճառով
Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ ճգնաժամի...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
Ամենաշատ