News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանի կառավարությունը պատրաստ է իր բոլոր «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում ամերիկյան ավիաբազային փոխանցել։

«Նախագահի եւ կառավարության խորհրդակցություններից հետո Լեհաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստ են իրենց բոլոր «ՄիԳ-29» կործանիչները անհապաղ եւ անհատույց տեղակայել Ռամշտայն ավիաբազայում՝տրամադրելով դրանք ԱՄՆ-ին»,- ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միաժամանակ Լեհաստանը ԱՄՆ-ին խնդրում է իրեն տալ նախկինում օգտագործված ինքնաթիռները, որոնք շահագործման համապատասխան հնարավորություններ ունեն։ Լեհաստանը պատրաստ է անհապաղ պայմաններ սահմանել ինքնաթիռների գնման համար։

Լեհաստանի կառավարությունը նաեւ խնդրում է ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին, որոնք «ՄիԳ-29» ունեն, նույն կերպ վարվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ