News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ավարտվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) հայտարարած Beeline Extreme 2011 արտաճանապարհային մեքենաների վարման առաջին միջազգային բաց առաջնությունը: Որպես մրցույթի կազմակերպիչ հանդես է եկել «4ճ4 Off Road» ակումբը` «ԱրմենՏելի» աջակցությամբ:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջնությանը մասնակցել է 25 թիմ Հայաստանից, Վրաստանից եւ Իրանից` 20 ավտոմեքենայով եւ 5 կվարդացիկլով: Պրոֆեսիոնալ դասում առաջին տեղը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող Թեյմուրատ Շերգելաշվիլին` Mitsubishi Pajero ավտոմեքենայով:

Սիրողական  դասում առաջատար դարձավ  Վրաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Մամուկաշվիլին, ով հանդես էր գալիս Jeep Wrangler ավտոմեքենայով: Կվադրացիկլի մրցմանն աչքի ընկավ  Հայաստանի մասնակից Էդուարդ Գայֆաջյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները “ԱրմենՏել” ընկերության կողմից ստացան նեթբուքեր եւ սմարթֆոններ: 

Jeep Trial` արտաճանապարհային մեքենաներ վարելու հմտության  առաջնություն է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշը ճշգրտություն եւ հստակությունն է: Առաջնություներին կարող են մասնակցել տարբեր ավտոմեքենաներ` ջիպեր, բեռնատարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել