News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Forbes-ի ռուսական տարբերակը կազմել է 50 հայտնի մարդկանց վարկանիշային ցուցակը: Ցուցակում ընդգրկվել են հայկական ծագումով շոումեններ ու հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը:

2011 թվականի վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականում Ստաս Միխայլովն է: Վեց տարի շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցնող թենիսիստուհի Մարիա Շարապովան այս տարի երկրորդ հորիզոնականում է: Իսկ երգչուհի Ալլա Պուգաչովան երկրորդ հորիզոնականից իջել է երրորդ հորիզոնական:

Առաջին տասնյակում ընդգրկվել են Ալեկսանդր Օվեչկինը, Գրիգորի Լեպսը, Ֆիլիպ Կիկորովը, Նիկոլայ Բասկովը, Քսենիա Սոբչակը, Ելենգա Վաենգան, Դիմա Բիլանը:

Երգիչ Վալերի Մելաձեն 17-րդ հորիզոնականում է, ոչ պակաս հայտնի վրացուհի Թինա Կանդելակին` 21-րդ: Շոումեն եւ դերասան Իվան Ուրգանտը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Վարկանիշային ցուցակն ամփոփում է երգչուհի Լարիսա Դոլինան:

Ցուցակը կազմվել է 3 չափանիշներով` մեկ տարվա շահույթը, մամուլի ուշադրությունը եւ աստղի հանդեպ ինտերնետում ցուցաբերված հետաքրքրությունը:

37-ամյա Գարիկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը: Ըստ հրատարակչության տվյալների` անցյալ տարվա նրա շահույթը կազմել է 2,8 մլն դոլար: Թերթերում նրա անունը հիշատակվել է 80 անգամ, իսկ Yandex-ի միջոցով նրա մասին տեղեկատվություն փնտրել են 430 000 անգամ:

Միխայիլ Գալուստյանը 2,7 մլն դոլար շահույթով զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը: թերթերում նրա մասին հիշատակվել է 61 անգամ, իսկ Yandex-ով նրա մասին տեղեկատվություն փնտրել են 820 000 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ