News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ծրագրավորող, բլոգեր Արմեն Մկրտչյանը ստեղծել է ծրագիր, որը հնարավորություն է տալիս Աստվածաշունչը հայերեն լեզվով կարդալ բջջայինի միջոցով։ Ա. Մկրտչյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը պատրաստել է շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ Աստվածաշնչի հայերեն տեքստային  տարբերակը գտել է ինտերնետից եւ պատրաստել դրա բջջային տարբերակը։

«Ծրագիրը գրված է  Flash ծրագրով, իսկ ներկայումս հեռախոսների մեծամասնությունը բացում է Flash ֆայլեր»,-ասաց Ա. Մկրտչյանը՝ նշելով, սակայն, որ ծրագիրը նախատեսված է սովորական հեռախոսների, ոչ սմարթֆոնների համար։

Ծրագիրն առայժմ ներառում է Աստվածաշնչի միայն Նոր կտակարանի հատվածը։ Ինչ վերաբերում է Հին կտակարանին, ապա առաջիկայում ծրագրավորողը նպատակ ունի ստեղծել այն, որը հնարավոր կլինի միանգամից կարդալ սմարթֆոնների միջոցով։

Ծրագրի ծավալը 1 մեգաբայթ է։ Այն կարելի է անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ