News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը ենթադրելու է նաեւ դուրս գալ նրա բոլոր ինստիտուտներից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ականների եւ նրանց հնազանդորեն հետեւող ԵՄ-ի՝ եվրոպական հնագույն կազմակերպությունը արեւմտյան գերազանցության եւ ինքնասիրության մասին հմայախոսության հերթական հարթակի վերածելու գործին՝ ավելացնելով. «թող վայելեն միմյանց հետ շփումն առանց Ռուսաստանի»։

«Բնական է, որ Եվրոպայի խորհրդից դուրս գալը ենթադրում է նաեւ դուրս գալ բոլոր մեխանիզմներից»,- ասել է Պեսկովը լրագրողների այն հարցին ի պատասխան, թե արդյոք ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին նշանակում է դուրս գալ նրա բոլոր ինստիտուտներից, ներառյալ ՄԻԵԴ-ից։ Հարցը, թե ինչ պայմաններով Ռուսաստանը կարող է վերադառնալ Եվրոպայի խոհուրդ, Պեսկովը վերահասցեագրել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությանը։

«Բոլոր դեպքերում՝ իմ գործը չէ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները մեկնաբանելը»,- պարզաբանել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ամենաշատ