News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Շատ ուրախ եմ, որ կկարողանանք մտքեր փոխանակել մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել եւս՝ ՀՀ վարչապետի՝ ապրիլի սկզբին Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստման շրջանակում։ Վստահ եմ, որ այն կծառայի մեր դաշնակցային հարաբերությունների հետագա առաջխաղացմանը»,- ասել է Լավրովը։

Իր հերթին, Միրզոյանը նշել է, որ երկկողմ շփումներում շատ կարեւոր են կենդանի զրույցները։ Նա նշել է, որ վաղուց չէր հանդիպել Լավրովի հետ, եւ շատ բան է կուտակվել։

«Նոր առաջացած խնդիրներ կան։ Պետք է քննարկել, խորհրդակցել»,- հավելել է Միրզոյանը։
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ