News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, բնականաբար, դրականորեն է անդրադառնում հանրային սննդի ոլորտի վրա։ Մենք սպասում էինք զբոսաշրջիկների ակտիվության, բայց ոչ այսքան շուտ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռեստորանատեր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը։

«Ներկա պահին մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում նաեւ հյուրանոցային ֆոնդի վրա»,- նշել է նա։

Փորձագետը իշխանության ներկայացուցիչներին կոչ է արել չհիմնավորված կարծիքներ չարտահայտել, եթե տեղեկատվության չեն տիրապետում եւ ծանոթ չեն ոլորտին. ասենք՝ 50 հազար լրացուցիչ զբոսաշրջիկը ոչ մի ծանրաբեռնվածություն չի առաջացնում, ընդամենը հաճելի համալրում է հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի համար։

«Շատ կտրուկ տարբերություն մենք, այնուամենայնիվ, չենք զգա՝ հաշվի առնելով 110-130 հազար մարդու սահմաններում էմիգրացիայի ցուցանիշները պատերազմից հետո եւ սպառման մակարդակի անկումը։ Ուստի, խոսքը կորցրած շրջանառությունների ոչ մեծ փոխհատուցման մասին է»,- ավելացրել է նա։

Էլ ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի գրավչությունը Ռուսաստանից եւ այլ երկրներից եկող քաղաքացիների համար։

Բարսեղյանի կարծիքով՝ պետք է աշխատել գրավիչ ինտերնետ-փաթեթների ձեւավորման ուղղությամբ (հաշվի առնելով այն, որ շատերն այստեղ են գալիս աշխատանքային նպատակներով), մեծացնել coworking-ի ցանցը, բացել գոնե 2-3 տեղեկատվական կետ, որտեղ համապարփակ տեղեկություն կտրվի Հայաստանի մասին։

«Այս ամենի փոխարեն իշխանությունները խոսում են, օրինակ, էկոտուրիզմի մասին՝ չնայած ամենավճարունակ զբոսաշրջիկները, որոնք Հայաստան են գալիս Ռուսաստանից եւ արաբական երկրներից, հետաքրքրված չեն էկոտուրիզմով կամ էքստրեմալ տուրիզմով, նրանց հարկավոր են լավ խոհանոց, հետաքրքիր վայրեր»,- ընդգծել է ռեստորանատերը։

Իսկ էկոտուրիզմով կամ էքստրեմալ տուրիզմով հետաքրքրված քաղաքացիները բոլորից քիչ են ծախսում, շատ ավելի քիչ, քան սովորական զբոսաշրջիկները։

Ռուսաստանից քաղաքացիների հոսքը չի ազդում աշխատանքի շուկայի վրա հանրային սննդի ոլորտում, պատերազմից հետո Հայաստանից հեռացած քաղաքացիները առայժմ չեն ցանկանում վերադառնալ։ Ուստի, կադրերի պակաս այժմ զգացվում է, ընդ որում՝ բոլոր մասնագիտությունների գծով (խոհարարներ, մատուցողներ եւ այլն)։ Աշխատավարձը ոլորտում աստիճանաբար բարձրանում է, այդ թվում գնաճի հետեւանքով։

Բարսեղյանը  վստահություն է հայտնել, որ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այսօր ավելի գրավիչ ուղղություն է, քան Վրաստանն ու Ադրբեջանը՝ հանրային տրամադրությունների տեսակետից։

Իսկ ընդհանուր առմամբ,  հանրային սննդի ոլորտում շրջանառության անկումը 2019թ. համեմատ կազմում է 40 տոկոս՝ հասնելով 2016-2017թթ. մակարդակին։

«Այս համատեքստում իշխանություններն անգործություն են ցուցաբերում եւ ոչինչ չեն անում իրավիճակը մեղմելու համար։ Ընդհակառակը, գնում են սահմանափակումների ճանապարհով»,- ամփոփել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ