
Ռուսաստանում ամերիկյան սոցիալական ցանցեր մուտքի արգելքից հետո ռեկորդային թվով մարդիկ են գրանցվել (+66 տոկոս աճ մարտին) կամ վերադարձել «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, նախորդ շաբաթվա համեմատ գրանցվել են «սառեցված» հաշիվների վերականգնման դեպքեր , իսկ սոցցանցի ակտիվությունն աճել է ավելի քան 40 տոկոսով։
Համեմատվել են մարտի 5-6-ի եւ մարտի 12-13-ի արդյունքները։
Ընկերությունը նաեւ հայտարարել է մի գործառույթի գործարկման մասին, որի օգնությամբ կարող եք կիսվել «Օդնոկլասնիկի»-ում ձեր պրոֆիլի հղմամբ ցանկացած մեսենջերում կամ սոցիալական ցանցում տարածելու համար:
Մարտի 4-ին Ռոսկոմնադզորը արգելափակել է մուտքը Facebook սոցիալական ցանց։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ 2020թ․ հոկտեմբերից ի վեր գրանցվել է սոցիալական ցանցի կողմից ռուսական լրատվամիջոցների եւ տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք։
Մարտի 14-ին գլխավոր դատախազության պահանջով Instagram-ը պաշտոնապես ներառվել է արգելված կայքերի ցանկում։