News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա «Սիլվայի գործով» դատական նիստը:

Գործով մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վերջին նիստին մերժեց փաստաբանի միջնորդությունը ՍԴ դիմելու եւ գործի քննությունը կասեցնելու մասին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ մեղադրանքի անորոշության պատճառով։ Ինչպես նշեց փաստաբանը, բողոքարկման առարկան Քրեական դատավարության օրենսգրքում առկա օրենսդրական բացն է։ Օրենսգիրքը դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանել մեղադրանքը, երբ այն պարզ չէ շարադրված, սակայն, միեւնույն ժամանակ, պարզաբանելու պարտավորություն չի դնում դատախազի վրա։ Միաժամանակ փաստաբանը միջնորդություն ներկայացրեց գործի վարույթի կասեցման մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ