News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Սիլվայի գործով» նիստը, ինչպես եւ սպասվում էր, կրկին հետաձգվեց, այս անգամ՝ մեկ շաբաթով։

Հիշեցնենք, որ նիստն առավոտյան հետաձգվել էր մինչեւ 16:00-ն։ Չնայած նրան, որ ողջախոհությունն ու Արմեն Գեւորգյանի փաստաբանը միանշանակ ասում էին, որ մինչեւ ժամը 16-ն նրա ներկայությունն ապահովել  հնարավոր չի լինի, այնուամենայնիվ, դատավոր Աննա Դանիբեկյանն նիստ նշանակեց այդ ժամին։ Սակայն, ինչպես եւ նախկինում, այն նշանակելով մարտի 15-ին, տեղյակ լինելով, որ այդ օրը Գեւորգյանը հեռավար մասնակցում է Ուկրաինայի հարցով ԵԽԽՎ արտահերթ նիստին։

Ժամը 16-ին պարզ դարձավ, որ Գեւորգյանը ներկա չէ եւ չի լինելու։ Փաստաբան Լուսինե Սահակյանը ընթերցեց պաշտպանյալի գրությունը, որում նա՝ ոչ առաջին անգամ, հայտնում է ԵԽԽՎ նիստին, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ ժամը 16-ին նախատեսված հանդիպմանը եւ «Հայաստան» խմբակցության հանդիպմանն իր մասնակցության մասին: Փաստաբանը ներկայացրեց նաեւ համապատասխան հաստատող փաստաթղթերը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մի քանի դատողություն հայտնեց նիստի կազմակերպման վերաբերյալ: Դատավորին խնդրելով չնեղանալ, քանի որ հնչեցրած քննադատությունը դատարանի օգտին է, Բաղդասարյանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ նիստին Գեւորգյանի առաջիկա մասնակցության մասին տեղյակ էին  ե՛ւ դատարանը, ե՛ւ մասնակիցները։ Այնուամենայնիվ, եղավ այն, ինչ եղավ: Նրա խոսքով՝ եթե դատարանը թույլատրելի է համարում Գեւորգյանի մասնակցությունը ԵԽԽՎ նստաշրջանին, ապա պետք է համապատասխանաբար վարվեր, այլ ոչ թե մյուս մասնակիցներին ստիպեր այլ նիստի ընդմիջումն օգտագործել դատարանների միջեւ վազվզոցի համար։ «Նիստը տեղափոխել ժամը 16-ին, նորից բոլորիս կանչել եւ հայտարարել, որ նիստ չի լինելու։ Ինչի՞ համար է դա արվում»,- հետաքրքրվեց Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ փաստաբանը փորձել է դատարանին հասցնել, որ Գեւորգյանը 16-ին ներկա չի լինելու։

Դատախազը դատարանին խնդրեց, որ քանի որ այն համաձայն է ԵԽԽՎ նիստին Գեւորգյանի մասնակցությանը եւ ընդհանրապես նրա խորհրդարանական գործունեությանը, նիստերը նշանակել ճկուն, ժամանակացույցից ելնելով, այլ ոչ թե ձեւական նշանակել եւ հետաձգել:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 22-ին՝ ժամը 13:00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ