News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կայլյոմա նահանգում չորեքշաբթի տեղի ունեցած 19 երկրաշարժի հետեւանքով ավերվել է մոտ 120 տուն։ Այս մասին հայտնում է RPP ռադիոկայանը՝ վկայակոչելով Մակա շրջանի ղեկավար Սիքստո Ռոխասին։

«Բոլոր կավաշեն եւ քարե տները քանդվել են, ազնիվ նյութերից կառուցված շենքերի պատերը ճաքել են, մի քան շենք փլվել է, այդ թվում՝ քաղաքապետարանի շենքը»,- ռադիոկայանը մեջբերում է Ռոխասի խոսքերը:

Քանդված տների բնակիչների մեծ մասը հարկադրված է եղել դրսում գիշերել: Երկրաշարժի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

5.6 մագնիտուդ ուժգնությամբ ամենաուժեղ ցնցումը գրանցվել է չորեքշաբթի գիշերը։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Արեկիպա քաղաքից 93 կմ հյուսիս-արեւմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ