News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօրվա ակցիան ունի մեկ նպատակ՝ աշխարհին ցույց տալու, որ այն մարդիկ, որոնք տարբեր պաշտոններում ծվարել են, էն դավաճանները, որոնք այսօր վատ իրադարձությունների հետեւանքով կարողացել են ՀՀ-ում դառնալ պաշտոնյաներ, եւ Հայաստանը դիտում են բացառապես որպես նյութ թուրքերի դարավոր երազանքներն իրագործելու գործում, մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ այստեղ չկան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց արժանապատվությունը զոհաբերելով ձեզ համար տրանսպորտային միջանցքներ  դառնալ, մոռնալ ու ուրանալ ցեղասպանության պահանջատիրությունը կամ որեւէ կերպ մեր օրացույցից ջնջեն ապրիլի 24-ը: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտգամավոր ԱՆնա Մկրտչյանը:

«Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, չունի վարչապետ, այնպես էլ չկան խաղաղ բանակցություններ Հայաստանի եւ Թուրքիայի կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այսօր ՀՀ-ին կեղծ օրակարգ են մատուցում խաղաղությունը, որովհետեւ երբ այստեղ Նիկոլը խոսում է խաղաղությունից, Արցախում հայ է սպանվում, Գեղարքունիքում մարդ է զոհվում, Արցախում մարդկանց փորձում են սովի մատնել, հումանիտար տեռորով հայաթափել Արցախը:

Ես պատահական չեմ համարում, որ Նիկոլը զերծ է մնում խոսել Արցախում հումանիտար աղետի մասին, այդ մարդն ունի կոնկրետ ծրագիր, այդ ծրագրով են եկել իշխանության»,-ասաց նա՝ հավելելով. «Չավուշօղլուն ասում է՝ Ադրբեջանը ձեզ բան է ասելու, կգնաք էդ ասածները կանեք, նոր կգաք ստեղ, որ նորմալ հարաբերություններ հաստատենք»:

Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբը հայտարարությամբ միացել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ բողոքի այս ակցիային:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ