News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ավանդական զեկույցն աշխարհի երկրներում ազատությունների վիճակի վերաբերյալ։

Turan-ի փոխանցմամբ՝ զեկույցում ազատությունների մակարդակը գնահատվում է մի քանի պարամետրով. քաղաքական իրավունքներ եւ քաղաքացիական ազատություններ, hամացանցի ազատություն, ժողովրդավարական կառավարման մակարդակ:

Առաջին պարամետրով Ադրբեջանը ներառված է ոչ ազատ երկրների շարքում։ Այս բաժնում գնահատվում է 210 երկրներում եւ տարածքներում մարդկանց քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հասանելիությունը: Անհատական ​​ազատություններ՝ ընտրելու իրավունքից մինչեւ խոսքի ազատություն եւ հավասարություն օրենքի առջեւ:

Երկրորդ բաժնում գնահատվում է համացանցի ազատության մակարդակն աշխարհի 70 երկրներում: Ադրբեջանն այստեղ նույնպես ոչ ազատ երկրների շարքում է։

Երրորդ բաժնում չափվում է ժողովրդավարական կառավարման մակարդակը 29 երկրում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Կենտրոնական Ասիա: Ժողովրդավարության գնահատումը ներառում է ազգային կառավարման, ընտրական գործընթացի, անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, դատական ​​համակարգի եւ կոռուպցիայի մակարդակի վարկանիշները:

Երրորդ կետով Ադրբեջանը դասվում է երկրների շարքին, որտեղ կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ  է:

«Ադրբեջանը կառավարվում է ավտորիտար ռեժիմի կողմից, որը վերահսկում է մի ընտանիք՝ Ալիեւների ընտանիքը, որն իշխանության ղեկին է մոտ երեք տասնամյակ։ Ժամանակ առ ժամանակ արեւմտյան քննադատներին հանգստացնելու համար գործողություններ ձեռնարկելով՝ կառավարությունը երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի իրականացրել»,- նշվում է զեկույցում։

Չափազանց սահմանափակ միջավայրը, որում գործում են անկախ ԶԼՄ-ներն Ադրբեջանում, էլ ավելի ռեպրեսիվ է դարձել։ Լրատվամիջոցների մասին օրենքում կատարված փոփոխություններն այժմ թույլ են տալիս իշխանություններին պատասխանատվության ենթարկել սոցցանցերի օգտատերերին՝ համացանցում կարծիք հայտնելու համար:

Կոռուպցիան շարունակում է համատարած երեւույթ մնալ՝ չնայած 2020 թվականին անվտանգության ծառայությունների կողմից իրականացված մի քանի աղաղակող հակակոռուպցիոն օպերացիաներին:

Ադրբեջանի ամբողջ քաղաքական վերնախավը հարստացել է՝ անձնական նպատակներով չարաշահելով իր իշխանությունը։ Նրանք նաեւ օգտագործել են երկրի նավթային հարստությունը՝ արտասահմանում ազդեցություն գնելու համար:

Ադրբեջանում համացանցի ազատությունը վատթարացել է, եւ պետությունը շարունակում է վերահսկել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը։

Ենթակառուցվածքային խնդիրները, որոնք գրեթե չեն բարելավվել, համացանցի արագությունը դանդաղ է, իսկ ինտերնետ կապը՝ անհասանելի շատերի համար:

Նրանք, ովքեր ապրում են Ադրբեջանում եւ անհամաձայնություն են հայտնում համացանցում, կարող են ոտնձգությունների եւ ահաբեկման ենթարկվել իշխանությունների եւ կառավարամետ տրոլների կողմից:

Այդպես, տասնյակ ակտիվիստներ քրեական հետապնդման են ենթարկվել համացանցում կառավարության քաղաքականության քննադատության, հակապատերազմական տրամադրությունների եւ այլ ակտիվության համար: Անկախ լրագրողները շարունակել են հետապնդումների բախվել իրավապահների եւ Պետական ​​անվտանգության ծառայության կողմից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ